
Զինծառայողների զորացրումը կիրականացվի փուլային կարգով մինչև դեկտեմբերի 25-ը
Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով կիրականացվի զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների զորացրումը և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին: Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով:
Ընդունված նախագծի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ընդհանուր զորահավաքը կփոխարինվի մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը կսահմանափակվի ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել