
Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր քաղաքական մեծամասնությունը: Թափուր տեղն առաջացել էր Վարազդատ Կարապետյանի` մանդատը վայր դնելու պատճառով: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 4:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել