HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ընտրանին տարին եզրափակեց 99-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2020 թ. տարեվերջյան վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 1233 միավորով մնացել է 99-րդ տեղում: 

Նոյեմբերյան ցուցակի համեմատ փոփոխություններն այս ամիս չնչին են: Համաշխարհային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան, Իտալիան: 

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Գերմանիան ընթացիկ ցուցակում 13-րդն է, Ռումինիան 37-րդ հորիզոնականում է, Իսլանդիան զբաղեցնում է 46-րդ տեղը, Հս. Մակեդոնիան՝ 65-րդ, իսկ Լիխտենշտայնը՝ 181-րդ: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (24), որին հաջորդում են Ռուսաստանը (39), Ուզբեկստանը (85), Բելառուսը (88), Վրաստանը (89), Ղրղըզստանը (96): Մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են: 

Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (29), որին հաջորդում է Թուրքիան (32): Վրաստանն, ինչպես ասվեց, 89-րդն է, իսկ Ադրբեջանը 109-րդ տեղում է: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter