Երջանիկ Հակոբյանը վայր է դրել պատգամավորական մանդատը
Պատգամավոր Երջանիկ Հակոբյանը վայր է դրել պատգամավորի մանդատը։ Այս մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը մասնավորապես գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել