HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսի քաղաքացիներին արգելվել է ցամաքային անցակետերով լքել երկիրը

Բելառուսի նախարարների խորհուրդը որոշել է ժամանակավորապես արգելել ցամաքային սահմանային անցակետերով լքել երկիրը։ Այդ մասին նշվում է Բելառուսի կառավարության համապատասխան որոշման մեջ, որի հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին։

Կառավարության որոշման համաձայն՝ Բելառուսի քաղաքացիներին և Բելառուսում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին կարգելվի ավտոճանապարհային անցակետերով, պարզեցված անցակետերով, երկաթուղային կայարանների, ինչպես նաև գետային նավահանգիստների սահմանային անցակետերով լքել երկիրը։

Արգելքը չի տարածվի դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող, ինչպես նաև գործուղումների մեկնող քաղաքացիների վրա։ Բելառուսի այն քաղաքացիները, որոնք կացության կարգավիճակ ունեն այլ երկրներում, կես տարվա մեջ միայն մեկ անգամ կկարողանան լքել երկիրը։ Բացի այդ, Բելառուսը կկարողանան լքել նաև այն քաղաքացիները, որոնք ծանր հիվանդության կամ այլ երկրում հարազատի մահվան, ինչպես նաև բուժման, աշխատանքի կամ ուսման նպատակներով ցանկանում են լքել երկիրը։

Համաձայն կառավարության որոշման՝ բելառուսները և արտասահմանցիները, որոնք COVID-19-ի տեսանկյունից խոցելի երկրներից ժամանում են Բելառուս, պետք է անցնեն տասնօրյա ինքնամեկուսացման։ Վեց տարեկանից բարձր արտասահմանցիները, որոնք ժամանում են Բելառուս, իրենց հետ պետք է ունենան կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որը հանձնվել է ժամանումից երեք օր առաջ։ Այդ պահանջը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք բնակության իրավունք ունեն Բելառուսում, ինչպես նաև այն արտասահմանցիների համար, որոնք տրանզիտով այցելել են Բելառուս։

Լուսանկարը՝ eastern-poland.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter