HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում միլիարդատերերը, կորոնավիրուսի համավարակի ժամանակ, հարստացել են ավելի քան տրիլիոն դոլարով

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր ԱՄՆ ամենահարուստ մարդկանց կարողությունը, ընդհանուր առմամբ, աճել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով (826,7 միլիարդ եվրո)։ Այդ մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով American For Tax Fairness (ATF) կազմակերպության և Institute for Policy Studies հետազոտական ինստիտուտի իրականացրած միացյալ հետազոտությանը։

Համաձայն այդ հետազոտության՝ 2020 թվականի մարտի 18-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում բնակվող միլիարդատերերի ընդհանուր կարողությունը մոտ 2,95 տրիլիոն դոլարից հասել է ավելի քան 4 տրիլիոն դոլարի։ ATF-ի ղեկավար Ֆրանկ Կլեմենտը հայտարարել է, որ նախկինում երբեք Ամերիկան չի տեսել այդքան հարստության կուտակում քիչ թվով մարդկանց մոտ։ Նա կարծում է, որ ամերիկյան միլիարդատերերը կարող էին ներկայացնել կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի ֆինանսական օգնության «մեծ փաթեթ», որի պարագայում միլիարդատերերը ֆինանսական մեծ կորուստներ չէին ունենա։ Այսպես, հետազոտության տվյալներով, հարստությունը, որը 2020 թվականի այս ժամանակահատվածում կուտակել են միլիարդատերերը, կբավականացներ, որպեսզի ԱՄՆ յուրաքանչյուր բնակչին վճարվի 3000 ԱՄՆ դոլար:

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 69,3 միլիոն մարդ։ Ավելի քան 1,5 միլիոն մարդ կորոնավիրուսի հետևանքով մահացել է, ընդ որում մահացության ցուցանիշների մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում (296,7 հազար մարդ)։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 15,8 միլիոն դեպք։

Լուսանկարը՝ Reuters / Jose Luis Gonzalez

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter