HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն մերժել է «Տաղանդավոր սերունդ» և «Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ-ներին

Այսօր գումարած հերթական նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ վերոնշյալ անձանց ուղարկելու նպատակով՝ էլեկտրոնային եղանակով նրանց ընտրական իրավունքն ապահովելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան երիտասարարդական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, քանի որ վերոնշյալ կազմակերպության կանոնադրության ուսումնասիրության հետևանքով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզել է՝ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է նաև «Ազատականություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման դիմումը. կազմակերպության դիմումին կից ներկայացված է եղել այլ՝ «Ընտրություններ և ժողովրդավարություն» անվանմամբ հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը:

Հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել են նաև Ռուբեն Թորոսյանի թիվ Ը-046, Ը-047, Ը-048 և Հակոբ Հակոբյանի դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter