HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 զոհ` Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին խաղապահ զորքերի «Ուրալ» եւ Շուշիի բնակչի մարդատար մեքենաների բախման հետեւանքով

Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ՝ 1976թ.ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993թ. ծնված Օ. Մ.-ի վարած «Ուրալ» մակնիշի RUS ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter