6 մլն դրամ՝ Արաքսի գարնանային հեղեղումների դեմ
Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արաքս գետի գարնանային հեղեղումների ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումից, հեղեղից ու ջրածածկումից պաշտպանելու նպատակով ափամերձ կառույցների առավել վտանգավոր հատվածներն ի հայտ բերելու և համապատասխան փաստաթղթերը պատվիրելու համար։
«Արտակարգ իրավիճակների նախարարն ինձ ներկայացրել է վերլուծական նյութ, որը վերաբերում է վարարման ռիսկերին։ Դրանցից ելնելով՝ սպասում եմ պատկան մարմինների առաջարկություններին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Այսօր հատկացված գումարով կկազմվեն 7 ռիսկային կետերում կատարվելիք աշխատանքի նախագծերը։ Անհրաժեշտ է համանման աշխատանք կատարել երկրի ամբողջ տարածքում»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել