HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հաքերներին հասանելի են դարձել Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութի տվյալները

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, որը պատասխանատու է պատվաստանյութերի գրանցման համար, հաստատել է, որ կորոնավիրուսի Pfizer և BioNTech պատվաստանյութի նորմատիվային որոշ փաստաթղթեր հայտնվել են հաքերների ձեռքում։ Այդ մասին նշվում է BioNTech ընկերության պաշտոնական կայքում։

Ընկերությունն ընդգծել է, որ տեղեկատվություն չունի կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասնակիցների անձնական տվյալների հնարավոր արտահոսքի վերաբերյալ։ Թե նորմատիվային ինչ փաստաթղթեր են հաքերներին հասանելի դարձել, չի հայտարարվում։

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է դեղագործական գործունեության կարգավորմամբ և Եվրամիությունում դեղամիջոցների մշտադիտարկմամբ ու գնահատմամբ։ Գործակալությունն իրականացնում է նաև Pfizer պատվաստանյութի փորձարկումներ։

Դեկտեմբերի 9-ին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել էր, որ ենթարկվել է կիբերհարձակման, սակայն չէր նշել, որ տվյալներն արտահոսել են։ Գործակալությունը իրավապահների հետ համատեղ հետաքննություն էր սկսել։ Կորոնավիրուսի Pfizer պատվաստանյութի մշակողների տվյալներով՝ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 95 %։ Սակայն պատվաստման ընթացքում անձը, երեք շաբաթ տարբերությամբ, պետք է ստանա երկու չափաբաժին։ 

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն էր տվել Pfizer և BioNTech պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստմանը, իսկ դեկտեմբերի 8-ին երկրում արդեն սկսվել էր այդ գործընթացը։ Մեծ Բրիտանիայում առաջին հերթին կպատվաստեն տարեցներին և բուժծառայողներին։ Առաջինը պատվաստվել էր Հյուսիսային Իռլանդիայի 90-ամյա մի բնակիչ։

Լուսանկարը՝ economictimes.indiatimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter