HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ Պետդուման հավանության է արժանացրել համացանցում արտասահմանյան գրաքննության դեմ միջոցառումների մասին նախագիծը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ գրաքննության կապակցությամբ պատասխան քայլերի մասին օրենսդրական նախագիծը։ Տեսականորեն օրենսդրական այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս Ռուսաստանի տարածքում արգելափակել YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը, ինչպես նաև ցանկացած այլ կայք, որը, ՌԴ իշխանությունների կարծիքով, գրաքննություն է իրականացնում ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ։ Բայց դա, ինչպես ընդգծել են պատգամավորները, ծայրահեղ քայլ է։

Ըստ օրենսդրական նախագծի՝ տուգանքի մյուս միջոցները, որոնք հնարավոր է կիրառել ցանցային հարթակների նկատմամբ, այդ կայքերի թրաֆիկների դանդաղեցումն է ու մինչև 3 միլիոն ռուբլի վարչական տուգանքը։ 

Օրենսդրական նախագծի համահեղինակների թվում են Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը, ինչպես նաև Պետդումայի Տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշթեյնը։ Վերջինիս խոսքով՝ թրաֆիկի արգելափակումը և դանդաղեցումը կարող է կիրառվել տուգանքների հետ միասին, իսկ առանձին կայքերի կամ ռեսուրսների ամբողջական արգելափակումը կախված կլինի այդ կայքերից։

«Российская газета» պետական պարբերականը գրել է, որ առաջին փուլում ռուսաստանյան լրատվամիջոցներին գրաքննելու մեջ մեղադրվող արտասահմանյան սոցիալական կայքերը և IT ռեսուրսները կնախազգուշացվեն։ «Եթե ցանցային հարթակը սահմանված ժամկետներում չի հարթի խախտումը, Ռոսկոմնադզորը, ՌԴ ԱԳՆ-ի համաձայնությամբ, կդիմի Գլխավոր դատախազությանը։ Գերատեսչությունն իրավունք կունենա ընդունել որոշում այս կամ այն ռեսուրսի մասնակի արգելափակման կամ էլ դրա թրաֆիկի դանդաղեցման վերաբերյալ։ Ծայրահեղ տարբերակը կլինի Ռուսաստանի տարածքում այդ ռեսուրսի ամբողջական արգելափակումը»,- գրում է պարբերականը։

Համաձայն օրենսդրական նախագծի՝ տուգանքները կկիրառվեն «ռասսայական, ազգային և քաղաքական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության սահմանափակման համար»։

Կոլաժը՝ Bryce Durbin/TechCrunch

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter