HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ կանխատեսմամբ՝ առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    12.90C (1989 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      -14.00C (1994 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     0.70C

 

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter