HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի պատճառով։ Այդ մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունը վայր է դրել իր իրավասությունները։ Այսուհետ վարչապետը և կառավարության ողջ անդամները պաշտոնակատարներ են»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Համաձայն Վրաստանի սահմանադրության՝ Վրաստանի խորհրդարանն ունի երկու շաբաթ նոր կառավարության կազմը հաստատելու համար։ Եթե դա տեղի չունենա, ապա նախագահը կցրի օրենսդիր մարմինը և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է վարչապետի պաշտոնում առաջադրել Գեորգի Գախարիային, որը վրացական կառավարության ղեկին է 2019 թվականի սեպտեմբերից։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին։ Դեկտեմբերի 3-ին Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է՝ ստանալով ընտրողների 48,22 %-ի ձայները և խորհրդարանի 150 մանդատներից 90-ը։ Բացի իշխող կուսակցությունից, խորհրդարան է անցել նաև ««Ուժը միության մեջ է» միացյալ ընդդիմությունը, որի կազմում է նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Վերջինս հիմնել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին։ Ընդդիմադիր ուժը ստացել է ձայների 27,18 %-ը։

Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր ուժերին բաժին է հասել խորհրդարանական 60 մանդատ։ Այս ընտրությունների ժամանակ խորհրդարան անցնելու ընտրական շեմը կուսակցությունների համար կազմել է 1 %, իսկ դաշինքների համար այնքան տոկոս, որքան կուսակցություն միացել է տվյալ դաշինքին։ Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և հայտարարում է, որ դրանք կեղծվել են։

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter