HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կտեղադրվի հայ մեծանուն բարերար Մանթաշյանցի արձանը

Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Մայրաքաղաքի կենտրոնում  Մանթաշովի արձանը տեղադրելու մասին  Երևանի քաղաքապետի որոշումը դեռևս 2011 թ. հունիսի 20-ին էր կայացվել: Որոշման համար հիմք էր հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը:

«Արդեն իսկ Աբովյան փողոցում սկսել են տարածքի նախապատրաստման և բարերարի արձանի տեղադրման հետ կապված աշխատանքները»,- հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter