HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանն ու Մեծավանը նոր գյուղտեխնիկա են ստացել

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքերի նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը, միավորված համայնքների կարողությունների հզորացման նպատակով, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան և Մեծավան համայնքներին նոր տեխնիկա է տրամադրել։

Կապանին տրամադրվել է մինիամբարձիչ կցորդ` խոզանակով` 31 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ, Մեծավանը ստացել  է ինքնաթափ մեքենա` 33 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ և հացահատիկային կոմբայն` հնձիչով 41 միլիոն 900 հազար դրամ արժեքով։

ՏԿԵ նախարարության հաղորդմամբ՝ Կապանը մինչ օրս ստացել է 150 միլիոն 580 հազար, իսկ Մեծավանը` 75 միլիոն 100 հազար դրամի տեխնիկա։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter