
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում
Այսօրվա ցույցի մասնակիցների կազմակերպած երթն ավարտվեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցներ, որոնց թվում նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վանեցյանը նշեց նաև, որ բողոքի ցույցերը պետք է շարունակվեն ամեն օր՝ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել