HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումից սկսած՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նախարարության 9 աշխատակից

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումից սկսած՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել է նախարարության 8 աշխատակից՝ իր դիմումի համաձայն և 1 աշխատակից՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակացությամբ։ Նույն ժամանակահատվածում ՇՄՆ աշխատանքի է ընդունվել 13 քաղաքացի։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Գ․Գուլյանը։

Ռոմանոս Պետրոսյանը շրջակա միջավայրի նախարար  նշանակվեց այս տարվա հուլիսի 30-ին: Հիշեցնենք, որ նախարարության կազմում գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը նոյեմբերի 1-ին հեռացվել էր աշխատանքից, տնօրենի պնդմամբ, նախարարի թիմակիցը չլինելու և նախարարի պաշտոնավարման սկզբից ինքնակամ ազատման դիմումներ գրելու հորդորներին չանսալու համար։ 

Լևոն Գաբրիելյանը դատական կարգով վիճարկում է իր նկատմամբ սահմանված կարգապահական տույժը, նաև նոր տույժի և հեռացման հրամանները վիճարկող հայցադիմում է նախապատրաստում։

Լևոն Գաբրիելյանին աշխատանքից ազատման, ինչպես նաև նախարարությունից այլ անձանց աշխատանքից ազատվելու վերաբերյալ հարցումով դիմել էինք նախարարին։ Նախարարությունը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել է, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը կայացվել է վերջինիս կողմից աշխատանքային, կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների և խախտումների պատճառով։ Իսկ նրա փոխարեն նշանակված պամանակավոր պաշտոնակատար Պ․Պողոսյանը 2020թ․ դեկտեմբերի 1-ին ազատված չի եղել զբաղեցրած պաշտոնից։

«Դեկտեմբերի 1-ին Լ․Գաբրիելյանն ազատվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Ղեկավարվելով «Պետական ոչ ատևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով, վարչապետի 2018թ․ հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակեով և հիմք ընդունելով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի զեկուցագիրը՝ ՇՄ նախարար Ռ․ Պետրոսյանի հրամանով, ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարումը 2020թ․ դեկտեմբերի 1-ից, ժամանակավորապես, մինչև օրենքով սահմանված կարգով հիմքի վերացումը, դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ պահպանության գծով-պահպանության բաժնի պետ Պ․Պողոսյանի վրա»,-պատասխանել է նախարարության ներկայացուցիչը։

 «Պետական ոչ ատևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

Հունիսի 11-ի N 745-Լ որոշման (որը բնապահպանության նախարարության կանոնադրության հաստատումն է վարչապետի կողմից) հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետն էլ սահմանում է, որ նախարարը կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter