
Մեղրիում տարհանվել է 125 բնակիչ
Մայիսի 14-ին՝ ժամը 23:25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 15 շենքը վթարային վիճակում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Տեղում պարզվել է, որ վնասվել են շենքի երկաթ-բետոնե սյուները. առկա է փլուզման վտանգ:
Քաղաքապետ Ս.Հայրապետյանը որոշում է կայացրել տարհանել բնակիչներին: Հրշեջ-փրկարարների, ոստիկանների և քաղաքապետարանի աշխատակիցների ուժերով 32 բնակարանից տարհանվել է 125 բնակիչ, որոնք տեղավորվել են հարազատների տներում, իսկ բնակարաններից մեկի բնակիչները (5 անձ) հրաժարվել են տարհանվելուց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ շենքի շուրջ կապել են ժապավեններ, հրշեջ-փրակարարների և ոստիկանների ուժերով սահմանվել է հերթապահություն:
Շենքը կառուցվել է 1987թ., ունի 9 հարկ, 36 բնակարան, որից 33-ը բնակելի է:
Մեկնաբանել