Ստեփան Սաֆարյանը հերքում է
Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ «ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների վերաբերյալ ակնհայտորեն ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով»:
«Քանի որ ԱՄՆ դեսպանը հորդորել է բոլորիս՝ մեզ հասած տեղեկությունները փոխանցել առաջին հերթին դատախազությանը և նաև իրենց, վարվելու եմ այդպես: Ինքս անձամբ իմ անունից այդ տվյալները ներկայացնելու եմ»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել էր Ստեփան Սաֆարյանը։
Սակայն պատգամավոր Սաֆարյանը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ ինքը նման բան չի ասել. «Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաեւ գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել