HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի կողմից ուղարկված 3-րդ մարդասիրական ինքնաթիռը

Ֆրանսիայի կողմից վարձակալված ինքնաթիռը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, թռիչք կատարեց Շառլ դը Գոլի օդանավակայանից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանիսայի դեսպանության մամուլի ծառայությունը։

Այն Երևան է տեղափոխում Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված մարդասիրական նվիրատվությունները (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ, հագուստ), որոնք բաժանվելու են Հիմնադրամի կողմից: Ինքնաթիռը տեղափոխում է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուր հիմնադրամին տրված պարագաներ (հիգիենայի հավաքածուներ և ծածկոցներ):

Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռից, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունները, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և Էլեկտրիկներ առանց սահմանների ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցները տեղափոխած ինքնաթիռից հետո, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի կողմից համակարգված այս երրորդ ինքաթիրռը արտահայտում է Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter