HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյանը կոչ է արել արցախցիներին հավաքվել՝ պարզելու Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ճակատագիրը

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր և նախագահ Հայկ Խանումյանը կոչ է արել արցախցիներին հավաքվել ռազմական վարժարանի մոռ ՝ պարզելու՝ ինչպես է ադրբեջանական կողմը «գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը»։

«Սիրելի' արցախցիներ, Հնարավորինս արագ հավաքվեք Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է։ Հավաքվում ենք ռուսներից պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Եկեք երեխաների ու կանանց հետ»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ադրբեջանական կողմը վերսկսել էր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter