HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել

ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին։

«Ցավոք Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած նրան, որ Մինսկի խումբը 28 տարի շարունակ այդպիսի մանդատ է ունեցել։ Ես 17 տարվա ընթացքում մասնակցել եմ բանակցություններին։ Չնայած Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել ստեղծագործաբար գործել, այդուհանդերձ դա որևէ արդյունք չի տվել»,- նշել է Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն ամբողջությամբ փոխել է տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Ներկայումս տարածաշրջանում ձևավորվել է բացարձակ նոր իրավիճակ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքերով՝ ինքը համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն տեսակետի հետ, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ։

Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը վերջիններիս նախաձեռնությունն է։ «Azertac» պետական գործակալությունը, մեջբերելով Ալիևի խոսքերը, գրում է, որ Ալիևը չի հրավիրել նրանց։ «Այստեղ ժամանելը ձեր գաղափարն է եղել։ Ես դա կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առաջ։ Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել այցի։ Սակայն երբ ինձ հայտնեցին, որ Մինսկի խումբը ցանկանում է ժամանել, ես ասացի՝ թող գան, դեմ չեմ։ Միգուցե նրանք ինչ-որ բան ունեն ինձ ասելու»,- հայտարարել է Ալիևը։

Ընդունելությանը մասնակցել են նաև Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Ռուսաստանի դեսպանը ընդգծել է, որ ՌԴ կառավարությունը միշտ ընդգծել է Մինսկի խմբի կարևորությունը։ «Այդ է պատճառը, որ մենք մասնակցել և այսօր մասնակցում ենք այդ խմբին»,- նշել է նա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter