HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում անհնարին են համարում «Վեցի հարթակի» ստեղծումը

Ռուսաստանի հետ Վրաստանի մասնակցությունը ցանկացած միացյալ ֆորմատի անհնարին է թվում մինչ այն պահը, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր միջազգային պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան՝ անդրադառնալով տարածաշրջանում «Վեցի հարթակի» ստեղծման նախաձեռնությանը։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին քննարկում են Հարավային Կովկասում «Վեցի հարթակի» ստեղծման մասին, որը կնպաստի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Հարթակին կարող են միանալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։

«Մեր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին մենք մասնակցում ենք տարածաշրջանային համագործակցության մի քանի ձևաչափերի։ Հասկանալի են մեր գործընկերների և բարեկամ երկրների փորձերը տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործընթացում»,- Վրաստանի առաջին ալիքին հայտարարել է Դարսալիան։ «Ինչ վերաբերում է այն ձևաչափերին, որտեղ կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունը, մեզ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ձևաչափերի գոյության համար, որին կմիանա նաև Ռուսաստանը, անհրաժեշտ է, որ նա կատարի իր միջազգային պարտավորությունները, ինչն առնվազն ենթադրում է հրադադարի պահպանման պարտավորությունների իրականացում, Վրաստանի տարածքից զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձի գործընթացի սկսում և այլն»,- հայտարարել է նա։

Պաշտոնական Թբիլիսին Մոսկվայի հետ խզել է դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանը կարծում է, որ այդ տարածքները բռնազավթվել են։ Ռուսաստանն էլ հայտարարել է, որ հանդես է գալիս Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, սակայն կհետևի Մոսկվայի նկատմամբ Վրաստանի նոր կառավարության կոնկրետ քայլերին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter