HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հայտարարում է, որ կրպակների ապամոնտաժումը կհամարվի իրավախախտում

ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ   կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից:

«Ի դեպ, այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (1)

Աշխարհ... աշխարհ...
Այդ օրը մի քիչ իրար վրա կրակեք, քարեր նետեք, ավտոմեքենաներ վառեք ու շուռ տվեք, չմոռանաք խնամքով մաքրված ու յուղած ատրճանակներ դնել խոտերի մեջ այնպես, որ հողին չդիպչի, հա մոռացա, բա 60-70 սանտիմանոց տռուբեքը արդեն վախտն ա պատրաստեք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter