Չինարիում տուն է այրվել
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 06։45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին, մարել՝ 11։22-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ), երկու ննջասենյակի (մոտ 60 քմ) և հյուրասենյակի (60 քմ) հատակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել