Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը Աղավնոյում հանդիպել են բնակիչներին և համայնքի ղեկավարին
Դեկտեմբերի 13-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք` հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել