HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Խանումյան. «Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում»

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր և նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ կրկին հանդիպում է տեղի ունեցել ռուսական հրամանատարաության հետ:

«Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։

Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։

Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։

Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter