HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». կուսակցական զորահավաք

Խայտառակ վիճակում են հայտնվել ՀՀԿ միջին ու ստորին «խավի» անդամներն ու ակտիվիստները (թաղապետարաններում ու պետական հիմնարկներում միջակ պաշտոններ վարողները): Մեր 100%-անոց հավաստի տվյալներով` ՀՀԿ-ն իր անդամներին խստագույնս հրահանգել է` ներկայացնել հարազատների, ազգականների, խնամիների ցուցակները` հասցեներով, որոնք անվերապահորեն ընտրելու են ՀՀԿ-ին:

Մարդիկ վախով ու զգուշությամբ են ներկայացնում բարեկամների ցուցակները, որովհետև ՀՀԿ շտաբներից ներկայացված ցուցակների հասցեներով մեկ առ մեկ զանգահարում ու կոնկրետ մարդկանցից հարցնում են, թե ում են ընտրելու: Զանգելուց հետո որոշ մարդիկ ասել են, որ ընտրելու են ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: Եվ նրանք, ովքեր որպես ՀՀԿ-ական են ներկայացրել այդ պատասխանողներին, հեռացվել են աշխատանքից:

Արդեն վեց ՀՀԿ-ականներ, ովքեր աշխատում էին թաղապետարաններում, այլևս գործազուրկ են: Բայց խեղճ մարդիկ փրկության ձևը գտել են: Իրենց գրած ցուցակներում «անդամագրվածներին» տնետուն այցելելով, աղաչանք-պաղատանքով հորդորում են` եթե զանգեն, ասեք` ՀՀԿ-ին եք ընտրելու, հետո գլուխը քարը, թե ում կընտրեք:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter