HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Google-ի ծառայություններում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Google-ի ծառայություններում տեղի է ունեցել գլոբալ խափանում։ Բրաուզերներում և հավելվածներով ընկերության որոշ կայքեր բացելիս, այդ թվում՝ Google որոնողական համակարգը, Gmail-ը, YouTube-ը և Google Drive-ը, հայտնվել է սխալի վերաբերյալ հաղորդագրություն։ Այդ մասին նշել են օգտատերեր ողջ աշխարհից։ 

Google-ի ծառայությունները խափանվել են նաև Հայաստանում։ Ծառայությունների խափանումը սկսվել է Երևանի ժամանակով 16:00-ի շրջանում։ Google-ի պաշտոնական կայքում սկզբում հայտնվել է հաղորդագրություն, որտեղ նշվել է, որ առկա են խնդիրներ ծառայություններին հասանելիություն ունենալիս, իսկ մոտ կես ժամ անց հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ հիմնական ծառայությունները մասամբ վերականգնել են բնականոն աշխատանքը։

Երևանի ժամանակով 17:30-ի շրջանում սկսել է բացվել YouTube-ի գլխավոր էջը։ Alphabet Inc ընկերությունը, որի կազմում են այս ծառայությունները, դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։ BBC-ն կապ է հաստատել Google ընկերության հետ՝ խնդրելով պարզաբանել խափանումների պատճառը, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չի կարողանում մուտք գործել իր էլեկտրոնային փոստ։

Google Ռուսաստանն էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ ընկերությունը զբաղվում է խափանումների հարթմամբ։

Դեռևս անհայտ է, թե ինչն է մասշտաբային խափանման պատճառը։

Սքրինշոթը՝ YouTube-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter