HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հասան Ռոհանի. «Իսրայելը ձգտում է տարածաշրջանում պատերազմ հրահրել՝ սպանելով իրանցի միջուկային ֆիզիկոսին»

Իսրայելը կազմակերպել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, որպեսզի ապակայունացնի տարածաշրջանը և պատերազմ հրահրի։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ 

«Ֆահրիզադեի սպանության ժամանակ Իսրայելի գլխավոր նպատակը եղել է տարածաշրջանի ապակայունացումը և պատերազմը»,- նշել է Իրանի նախագահը։ Նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Ռոհանիի խոսքով՝ Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են նրանք, որոնք ցանկանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրերին տարածաշրջանը մտցնել պատերազմի մեջ։

Նոյեմբերի 27-ին Իրանի Դամովենդ քաղաքի շրջանում հարձակում էին գործել Ֆահրիզադեի ուղղությամբ, որը ղեկավարում էր Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ գիտնականը վիրավոր է, իսկ ավելի ուշ պաշտոնապես հայտարարել նաև նրա մահվան մասին։ Մեկնաբանելով այդ սպանությունը՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա, որը կտրվի ճիշտ ժամանակին»։

Իրանի անվտանգության խորհրդի կողմից հաստատված վարկածի համաձայն՝ միջուկային ֆիզիկոսը սպանվել է հեռահար վարման ավտոմատ հրազենի միջոցով։ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբուլֆազ Ամույիի խոսքով՝ հարձակումը կազմակերպվել է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ այլ երկրների հետախուզական ծառայությունների հնարավոր ներգրավմամբ։

Լուսանկարը՝ baltics.news-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter