Վթարային ջրանջատումներ Երևանում, Կոտայքում եւ Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Մասնավորապես՝ Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքերը՝ իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրությունները, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքերը, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ համարները, Թբիլիսյան նրբանցքի մասնավոր տնատիրությունները, Շամպայն գինիների գործարանը, Գազի լիցքավորման կայանը, «Էլնոր» կարագի գործարանը, Թբիլիսյան խճուղու իրավաբանական բաժանորդները:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի նաւե Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը:
Նույն օրը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել