HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կոտայքի մարզպետը ՀՀԿ օգտին քարոզչությունը դեռ չի՞ սկսել

Բա չի վախենո՞ւմ, որ գործից կհանեն

Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը կտրականապես հերքում է այս փուլում շրջանառվող այն խոսակցությունները, թե չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ու դեռ նախընտրական քարոզչության պաշտոնական շրջանը չմեկնարկած, քարոզչություն է անում ՀՀԿ օգտին` ճնշում գործադրելով պետական հաստատությունների աշխատակիցների վրա:

Կառավարության երեկվա արտագնա նիստից հետո, որն անցկացվեց Կոտայքի մարզում, մարզպետը թեև փորձում էր անտեսանելի մնալ լրագրողների համար, սակայն նրան չհաջողվեց խուսափել «Հայացք»-ի թղթակցի հարցերից:

Պարոն Շահգալդյան, շատ են խոսակցություններն այն մասին, որ Դուք անգամ դպրոցներում ՀՀԿ օգտին նախընտրական քարոզչություն եք անում` խախտելով օրենքը:

Կարելի է շատ բան ասել, բայց թե այդ ասածներից որն է համապատասխանում իրականությանը, դուք ինքներդ պիտի պարզեք: Դպրոցներում այսպիսի գործընթաց չի արվում, մենք քարոզչություն դեռևս չենք սկսել: Մենք իհարկե արդեն ձևավորել ենք համապատասխան քարոզչական կենտրոններ, շտաբներ, որոնք քարոզչության սկզբից կսկսեն գործել: Էս պահի դրությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, որ մենք ապրիլի 8-ից արդեն պատրաստ լինենք լայն մասշտաբով իրականացնելու Հանրապետական կուսակցության քարոզչությունը:

ՀՀԿ կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին խոսակցություններ կան տարբեր մարզերում:

Մեր երկրում արդեն զարմանալի չէ, որ ոչնչից ինչ-որ բան են ուզում ստեղծել: Բայց բնության մեջ այդպիսի բան չկա` ոչնչից ոչ մի բան չի ստեղծվում: Կլինեն դեպքեր` էն ժամանակ կարձագանքենք, ի ցույց կդնենք, էսօր դրանք ուղղակի բամբասանքների ոլորտի խոսակցություններ են:

Արարատի մարզպետն օրերս մեզ ասաց, որ վերահսկելու է, որպեսզի իր մարզում ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցություններն էլ կաշառքներ չբաժանեն: Դուք նման վերահսկողություն սահմանելո՞ւ եք և ինչպե՞ս:

Վերահսկողություն անպատճառ իրականացվելու է, և՛ իրավապահ մարմինների, կողմից, և՛ մեր շտաբների աշխատակիցների կողմից վերահսկվելու է:

Ռ. Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter