HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը նախատեսում է վերսկսել ավիահաղորդակցությունը 2021 թվականի փետրվարից

Վրաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային ավիաչվերթների արգելքը նախատեսվում է հանել 2021 թվականի փետրվարից։ Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։

«Քութայիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ընդլայնման ծրագիրը գտնվում է եզրափակիչ փուլում։ Մենք նախատեսում ենք արդեն փետրվարից հանել միջազգային թռիչքների վրա դրված սահմանափակումները։ Վերազինված ենթակառուցվածքները կընդունեն հյուրերի և կսպասարկեն մեր քաղաքացիներին»,- գերատեսչության հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է նախարարը։

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի կեսերից բոլոր երկրների հետ փակել էր ցամաքային սահմանները, իսկ մարտի վերջին դադարեցրել բոլոր ուղղություններով միջազգային ավիահաղորդակցությունը։ Օգոստոսին, սակայն, բացել էր կանոնավոր ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հետ, իսկ այնուհետ որոշ չվերթներ վերականգնվել էին նաև Քութայիսիի օդանավակայանից։

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter