
Տ. Ավինյան. «Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ»
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել հայ գերիների փոխանակման գործընթաց։ Նրանց Երեւան բերող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
«Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել