HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ընտրությունների «ֆինանսական» կողմը

Այս ընտրությունները եւս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ «Հրապարակը» ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչեւ 2 միլիոն դոլարի է հասնելու:

Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը. երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար եւս դնել սեղանին:

Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք՝ ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծառուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. «Հաղթեցիր,քեզ նվեր, պարտվեցիր, վերադարձնում ես»: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլեւ ընկնում ես մեծ պարտքի տակ:

Բայց «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսել. իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter