HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանին են վերադարձվել մինչ պատերազմը Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիները

Այսօր տեղի ունեցած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում հայրենիք են վերադարձել նաեւ մինչև պատերազմը Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացրել են իրավաբաններ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը, որոնք այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հանձն էին առել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- իր էջում գրել է Արտակ Զեյնալյանը:

Լուսանկարում՝ ԱՐտակ Զեյնալյանը

Մեկնաբանություններ (1)

Սիրանույշ Եղիազարյան
Կեցցեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter