Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.75%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և կհեռարձակվի ՀՀ ԿԲ Յութուբի ուղիղ եթերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել