HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. 2020 թվականի ընթացքում աճել է հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումների թիվը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ «Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ  տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ: 

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշել է, որ բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում։ «Հանձնաժողովը բացի ֆորմալ առումով որոշումների կայացումից նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները»,- ասել է Թամազյանը։ 

2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները և, հետևաբար, աճել է ՊԵԿ-ի հանդեպ վստահությունը։ 

Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter