HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հարայ-հրոց

Երեկ երեկոյան` այն ժամանակ, երբ Սինգապուրից վերադարձող Սերժ Սարգսյանի նախագահական ինքնաթիռը մոտեցել է Հայաստանի օդային տարածքին, ՀՀ ԶՈԻ երկու կործանիչ եւ երկու ռազմական ուղղաթիռ են բարձրացել երկինք:

Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ կործանիչներից մեկը եւ ուղղաթիռներից մեկը Սերժ Սարգսյանին ուղեկցել են մինչեւ Երեւանի Կենտրոն: Դրանք տեղակայման վայրեր են վերադարձել այն ժամանակ, երբ ՀՀԿ ղեկավարը բարեհաջող հասել է նախագահական նստավայր:

Իսկ մինչ ավտոմոբիլային շարասյան ժամանումը, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ նախատեսված երթուղին մաքրում էին այլ ավտոմեքենաներից, եւ Երեւանի կենտրոնական փողոցներում անասելի աղմուկ-աղաղակ էր տիրում: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը ակնհայտորեն ուժեղացված էր. մի քանի տասնյակ ավտոմեքենաներ` ներառյալ նրան դիմավորողների երկարուձիգ կորտեժները:

Դիմավորողների թվում էին Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ուժային մարմինների ղեկավարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter