HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ զինծառայողների ենթադրյալ գերեվարվելու մասին տեսանյութը

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է նախօրեին «Տելեգրամի» ալիքներում տարածված այն տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայկական բանակի համազգեստով զինծառայողները զենքը վայր դնում ադրբեջանցի զինծառայողների առաջ։ Առայժմ հայտնի չէ՝ հայ զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ ոչ։

Տեսանյութում կատարվածի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կապվեցինք Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ։ Նա նշեց, որ մինչև մասնագետները չվերջացնեն տեսանյութի ուսումնասիրությունը և համապատասխան եզրակացություն չտան, ինքը որևէ հավելյալ տեղեկություն չի կարող հաղորդել։

Նույն պատասխանը ստացանք նաև մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից։ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց մասնագետներն ուսումնասիրում են տեսանյութը, և առայժմ որևէ այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Նշենք՝ «Տելեգրամի» ալիքներում տարածված տեսանյութում երևացող եղանակային պայմաններից (տեղանքում առատ ձյուն է), ադրբեջանցի զինծառայողների դաշտային համազգեստից կարելի է եզրակացնել, որ այն թարմ տեսանյութ է և չի նկարահանվել ակտիվ մարտական գործողությունների ժամանակահատվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter