HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկում է Վիճակագրական կոմիտեին տարածք հատկացնել պետական շենքում՝ պետբյուջեից վարձավճարի ծախսը տնտեսելով

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության գործունեությունն ապահովել պետական սեփականություն հանդիսացող շենքում՝ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվող ծախսը տնտեսելով։

Նման որոշման նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչությանը նախատեսվում է տարածք հատկացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց 23/6 հասցեում։

Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում զբաղեցնում է 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:

2021 թվականին պետական բյուջեից այդ տարածքի վարձակալության համար հաշվարկվել է 10 միլիոն 361 հազար դրամ։ Այնինչ 2021 թվականի հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի այդ գումարը, որի հաշվին էլ առաջարկվող տարածքի պայմանները կբարելավվեն։

Պետական հիմնարկների զբաղեցրած տարածքների վարձակալության համար պետական բյուջեից հատկացվող գումարների տնտեսման նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն նախորդ ամիս էր Վիճակագրական կոմիտեին առաջարկել տեղափոխվել պետական սեփականության շենք։

Կոմիտեին առաջարկվող տարածքի հիմնական պայմանները (տարածքը հանդիսանում է պետական սեփականություն, տարածքի գտնվելու վայրը, մակերեսը) բավարարել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter