«Չորրորդ ինքնիշխանություն». ամենալուրջ վրիպակը
Բանից պարզվում է՝ Երեւանի Շենգավիթ համայնքի շենքերից մեկի մի բնակարանում ուղիղ 100 ընտրող է գրանցված:
«ՉԻ» - Իհարկե, հենց այսօր ոստիկանությունը պաշտոնապես «կպարզաբանի», որ դա վրիպակ է, տեխնիկական սխալ է տեղի ունեցել եւ այլն: Մի 2 օր հետո էլ կպարզվի, որ մի ուրիշ շենքում բոլոր ընտրողները նույն ամսվա նույն օրն են ծնվել, հետո կպարզվի, որ ընտրողների ցուցակում 100-ավոր մարդիկ գրանցված են գոյություն չունեցող հասցեում (ասենք՝ 5 հարկանի շենքի 6-րդ հարկում), եւ ամեն անգամ ոստիկանությունը կպարզաբանի՝ տեխնիկական վրիպակ» էր:
Իսկ այս ամենի պատճառն այն է, որ 4 տարի առատ Հայաստանում իսկապես «տեխնիկական վրիպակ» է արձանագրվել: Նախագահական ընտրություններից հետո հրապարակվել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանին ձայն է տվել ընտրողների 51,8 տոկոսը: Առանձնապես մեծ բան չէ, պարզապես պետք է ստորակետը ոչ թե 1-ից հետո դրվեր, այլ 5-ից հետո:
Տեխնիկական վրիպակը հենց այն ժամանակ էլ պետք է ուղղվեր, բայց քանի որ չի ստացվել, առաջիկայում դեռ նորանոր վրիպակներ ենք տեսնելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել