HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում գազատար կկառուցեն

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Փյարվիզ Շահբազովը Անկարայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Թուրքիայից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման մասին։

«Թուրքիա-Նախիջևան գազատարը կկառուցվի որպես Իգդիր գնացող գազատարի շարունակություն, որը հանդիսանում է TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելքի կետը։ Այն սկիզբ կառնի Իգդիրից և կհասնի մինչև Սադարակ։ Թուրքական մասը կկազմի 85 կիլոմետր»,- նշել է Դյոնմեզը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ գազատարով նախատեսվում է տարեկան մատակարարել 500 միլիոն խորանարդ մետր գազ։ Գազատարի թողունակությունն օրական կկազմի 1,5 միլիոն խորանարդ մետր։

«Շնորհիվ այս գազատարի, որը կկառուցվի առաջիկայում, Նախիջևանի բնակիչներն այլևս գազի խնդիր չեն ունենա, իսկ Թուրքիան ավելի շատ կապեր կունենա եղբայրական Ադրբեջանի հետ»,- հավելել է թուրք նախարարը։

Լուսանկարը՝ Botaş-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter