HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և ևս երեք բարձրաստիճան թուրք պաշտոնյաների նկատմամբ։ Վարչությանն արգելվել է օգտագործել արտահանման ամերիկյան լիցենզիաները, պատժամիջոցների ցանկում ներառված անձանց արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ-ում նրանց ակտիվները սառեցվել են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ամերիկյան միակողմանի պատժամիջոցները և խոստացել «ընդունել անհրաժեշտ հակընդդեմ քայլեր, որոնք, բնականաբար, կազդեն ԱՄՆ հետ մեր հարաբերությունների վրա»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին ևս դատապարտել է ամերիկյան իշխանությունների որոշումը։

Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը ձեռք է բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Թուրքիան և Ռուսաստանը դեռ 2017 թվականին պայմանավորվել էին ռուսական համակարգերի գնման մասին, որի առաջին միավորները Թուրքիան են բերվել 2019 թվականի հուլիսին։

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների գնման պատճառով՝ ԱՄՆ-ն դադարեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների թողարկման ծրագրին։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ ռուսական C-400-ները հետախուզական տվյալներ են հավաքում այդ ռազմական ինքնաթիռների մասին։

Լուսանկարը՝ aa.com.tr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter