HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ 

Տավուշի մարզի Ջուջևան գյուղի ավտոճանապարհը դժվարանցանելի է, կան կուտակված բեռնատարներ։

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան  մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter