HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 1098 նոր դեպք. մահացել է 40 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1098-ով՝ ընդհանուր կազմելով 150 218: Նախօրեին կատարվել է 3272 թեստավորում (ընդհանուր՝ 554 909): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 29 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2556 է:

Առողջացել է ևս 1152 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 128 694-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 18 331 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter