Ծառատնկման, սանիտարական մաքրման եվ բարեկարգման աշխատանքների միամսյակ Արցախում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ 2012թ. մարտի 29-ից ապրիլի 29-ը Արցախի Հանրապետությունում անցկացվում է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:
Հանրապետության նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվում է մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ կատարվելիք աշխատանքների բնագավառների և ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական և կազմակերպական ապահովման հարցերի լուծման, միամսյակին քաղաքային և գյուղական համայնքների բոլոր ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, հիմնարկների (անկախ սեփականության ձևից) և քաղաքացիների մասնակցության ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ նախարարությունները, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, գործադիր իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները միամսյակի արդյունքներով պետք է հաշվետվություն ներկայացնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև 2012 թվականի մայիսի 10-ը:
Արցախի «Հանրային հեռուստառադիոընկերությանը», «Ազատ Արցախ» թերթի խմբագրությանը, զանգվածային լրատվության մյուս միջոցներին առաջարկվում է լայնորեն լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները:
Որոշման կատարման պատասխանատվությունը դրվել է հանրապետության նախարարների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի վրա: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել