Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել