HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Անհետ կորածների հարազատները բացեցին ՊՆ-ի անցակետի ճաղավանդակը և մուտք գործեցին

Արցախում պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հավաքվել են Պաշտպանության նախարարության դարպասների մոտ։

Հարազատները ՊՆ-ի անցակետում ծառայությունն իրականացնող զինծառայողներից պահանջեցին, որպեսզի թույլ տան ներս մտնել՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Նրանցից մի տղամարդ զայրացած սկսեց հարվածել անցակետի երկաթյա ճաղավանդակներին, սակայն ապարդյուն, որևէ արձագանք չեղավ, դուռը չբացեցին։

Ճարահատյալ մի քանի տղամարդ ուժ գործադրելով՝ բացեցին ճաղավանդակը և մուտք գործեցին անցագրային կետ։ Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները պատ կազմեցին, որպեսզի հարազատների մեծ մասի մուտքը ՊՆ վարչական համալիրի տարածք թույլ չտան։

Կադրը՝ news.am-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter