HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ին քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter